Մի քանի մարզերում ջերմաստիճանը կհասնի +35-ի
Հանրապետության տարածքում հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում, Սյունիքի հովիտներում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում առաջիկա օրերին ցերեկը ջերմաստիչճանը կհասնի +35-ի։
Երևան քաղաքում հունիսի 10-ի ցերեկը, 11-15-ը կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:
Երևանում առաջիկա օրերին ցերեկը կգրանցվի +33-+34 աստիճան տաքություն։