Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին․ Սուրեն Սարգսյան
«Իրանի, Իսրայելի և մեր ընտրության մասին․ միանգամից գամ վերջից: Եթե մեզ պարտադրվի ընտրություն Իրանի կամ ԱՄՆ/Իսրայելի միջև, մենք պետք է ընտրենք Իրանը: Սա կլինի ամենապրագմատիկ և միակ ճիշտ որոշումը։ Սակայն քանի նման ընտրության առջև մեզ չեն կանգնեցրել, մենք պետք է բոլորի հետ հարաբերություններ ունենանք ճիշտ այնպես, ինչպես Իրանը ունի սերտ հարաբերություններ Բաքվի հետ և ինչպես Մոսկվան ունի սերտ հարաբերություններ Անկարայի հետ»,-այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Սուրեն Սարգսյանի խոսքերով, լրիվ այլ հարց է պրագմատիկ և խոհեմ արտաքին քաղաքականության վարումը, որը հիմնականում լինում է գործող իշխանությունների բացառիկ իրավունքը և/կամ տապալումը:
«Ինչ վերաբերում է Թեհրանում տեղի ունեցած ակցիային, ապա կարծում եմ դա մեր իշխանության թերացումն է եղել, որ ճիշտ չենք աշխատել մեր իրանցի բարեկամների հետ` ներկայացնելու Թել Ավիվում ռեզիդենտ դեսպան ունենալու անհրաժեշտությունը: Հա, մի բան էլ: Բիոլաբորատորիաները բացեք նաև Իրանի մասնագետների համար»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան