10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 428 մարդու մոտ, մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով 13 հիվանդ, որից 3-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով։
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 775 մարդ։
Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ըստ ԱՆ-ի, նախորդ օրն արձանագրվել է «մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 77 է»:
Այսպիսով, հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14103 դեպք, որոնցից 5226-ն` առողջացած, 304-ը` մահվան ելքով, որից 77-ը, ըստ ԱՆ-ի, «այլ հիվանդությունների պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8573 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 73156 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Այո, արտակարգ դրությունը կերկարացվի.Նիկոլ Փաշինյան
- Շատ թույլ հույսեր են ի հայտ գալիս, որ իրավիճակի կայունացում է նկատվում.Փաշինյան
- Թորոսյան. «Նոր ծավալումների շնորհիվ դեռ մենք կարողանում ենք նրանց առողջության մասին հոգ տանել»
- 09.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- 08.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 11 հիվանդ է մահացել
- 07.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- 06.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսից 7 հիվանդ է մահացել
- 05.06.2020. 596 նոր դեպք և 8 մահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան