Բավականին ընդլայնել ենք թեստավորման ծավալները. Լենա Նանուշյան
Կորոնավիրուսային հիվանդույթունը նոր է և դեռևս շատ անորուշություներ կան թե տարածման, թե կանխարգելման, և թե բուժման առումով: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:
«Այս ամիսներին առողջապահության նախարարությունը ոչ միայն կազմակերպել է կանխարգելիչ և բուժման աշխատանքներ, այլև փորձել ենք սովորել: Սովորել ենք հիվանդության մասին, սովորել ենք մեր բուժաշխատողներից, միջազգային մեր այլ գործընկերներից, թե ինչպես արդյունավետ կառավարել համաճարակը: Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք: Քաղած դասերի հիման վրա էլ փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի արդյունավետ դարձնել հակազդումը»,- նշեց նա:
Անդրադառնալով թեստավորման գործընթացին, Լենա Նանուշյանը տեղեկացրեց, որ ընդլայնվել են թետսավորման ծավալները. «Բավականին ընդլայնել ենք թետսավորման ծավալները, ինչի համար պահանջվել են մեծ ջանքեր»:
Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ բոլոր անձինք, որոնք ունեն բարձր ջերմություն, հազ, պետք է դիմեն առողջապահության առաջնային օղակ, որտեղ կկազմակերպի նրանց բուժզննումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև թեստավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան