Հասարակություն 16:56 10/06/2020 Հայաստան

9-րդ ծրագրի շահառուներից շատերը դեռ աջակցություն չեն ստացել

ՀՀ կառավարության հաստատած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման շահառուներ են հանդիսանում մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որտեղ երեխայի ծնողներից/խնամակալներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը/խնամակալը չի ունեցել գրանցված աշխատանք 2020թ․ մարտի 12-ի դրությամբ, և չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական աշխատանքի մարտի 12-31-ն ընկած ժամանակահատվածում։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 հազար 500 ՀՀ դրամ գումարի չափով:

Ապրիլի 13-ից սկսած շահառուները դիմումեր են ներկայացրել։ Սակայն կան քաղաքացիներ, որոնք մինչև այժմ իրենց հասանելի գումարը չեն ստացել, թեև համակարգը նրանց չի մերժել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Panorama.am-ին ասաց, որ ցուցակները թարմացվում են շաբաթը մեկ, նաև նշեց, որ ուշացումների պատճառը տվյալների բազաների ոչ ամբողջական լինելն է։

«Կարգն այսպես է. երբ մենք ստանում ենք դիմումը, ստուգվում են տվյալների բազայով։ Մեր տվյալների բազայով ստուգվում է, արդյոք նպաստառու են, թե ոչ, գնում է ՊԵԿ ստուգման, արդյոք աշխատող են, թե ոչ, նրանց անունով հարկ վճարվել է, թե ոչ, ԱԱԾ տվյալների բազայով ստուգվում է, արդյոք Հայաստանում են գտնվում, թե արտերկրից են գրում, պետռեգիստր է գնում, ստուգվում է հաշվառումը, հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, ստուգվում է երեխաների և ծնողների տվյալների համադրելիությունը։ Եթե տվյալ բազաներում որևէ մի տվյալ գտվում է ու չի համադրվում մյուս բազայի հետ, գնում է ձեռքով ստուգման։ Հնարավոր է ուշացած պատասխանները հենց այդ դիմումներից լինեն։ Այսինքն, եթե քաղաքացիների տվյալներն ամբողջական չեն բազաներում, դիմումը գնում է լրացուցիչ ստուգման, մշակման, մեր մասնագետները սկսում են ձեռքով այդքանը ստուգել, հարցումներ անել՝ հասկանալու՝ արդյոք կան այդ մարդիկ, թե ոչ, այլապես ստիպված կլինենք այդ դիմումները մերժել։ Հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե քաղաքացունն է, այլ տվյալների բազաններն ամբողջական չեն, միանգամից չեն նույնականացվում, դրա համար լրացուցիչ ձեռքով ստուգում է իրականացվում։ Ունենք դեպքեր մեկ ամիս, 1,5 ամիս սպասում են»,- մանրամասնեց Ս. Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ քիչ են լինում դեպքեր, երբ գրանցումից հետո միանգամից հաստատվում է դիմումը։ Եթե բոլոր տվյալները միանգամից նույնականացվում են, հնգօրյա ժամկետում գումարը փոխանցվում է, քաղաքացին հաղորդագրություն է ստանում այդ մասին։ Մյուս դեպքերում, եթե դիմումը լրացնելուց հետո նշվում է, որ տվյալները մուտքագրվել են, պահանջվում է լրացուցիչ մշակում, քաղաքացին կարող է նույն կոդով, մեյլով կամ հեռախոսահամարով մուտք գործի, տեսնի իր դիմումի կարգավիճակը։

Նա ընդգծեց, որ եթե դիմումը մերժվում է, անմիջապես այդ մասին նշվում է. մնացած դեպքերում գնում է լրացուցիչ մշակման։

Ս. Մարտիրոսյանի խոսքով, ծրագրի գործողության ժամկետ սահմանված չէ։

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 7-ի դրությամբ այս ծրագրից օգտվելու համար  ստացվել է շուրջ 1,4 միլիոն դիմում, որից մշակման ենթակա է եղել 723 հազարը։

Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187 հազար երեխայի համար աջակցության գումարը  հաստատվել է ու արդեն վճարվել է։ Հաշվի առնելով երեխաների վերաբերյալ էլեկտրոնային շտեմարանների ոչ ամբողջական լինելը՝ 3800 երեխայի տվյալներ նախարարության կողմից հնարավոր չի եղել նույնականացել, այսինքն՝ այդ դիմումները լրացուցիչ մշակման կարիք ունեն։

«Իրենց տվյալներն ուղարվել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։ Հիմնական խնդիրը կապված է հենց Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության հետ, իրենց բազաներն ամբողջական չեն, թվայանցվել են 2015 թվականից հետո ծնված երեխաների տվյալները։ Այս ծրագրերի ընթացքում իրենք թվայանացրել ու մեզ են փոխանցել  49 հազար երեխայի տվյալ։ Մինչև իրենցից  այդ տվյալները ստանում ենք, մեր սերվեր ենք մուտք անում, նույնականացնում, ահռելի ժամանակ է պահանջվում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։

9-րդ ծրագրի հետ կապված Panorama.am-ը տարբեր հրապարակումներ արեց, որոնց «Մեկնաբանություններ» բաժնում  քաղաքացիները մի շարք հարցերով են դիմում։

Հարցերը հիմնականում նույնաբովանդակ են՝ դիմում գրել են ու պատասխան չեն ստացել, գումար չեն ստացել, կամ՝ գրանցման հետ կապված խնդիրներ են եղել.

«Բարև ձեզ, մեր դիմումը արդեն 1 ամիս ստուգման փուլում է, ոնց կարող եմ իմանալ շահառու եմ, թե ոչ, կամ էլ ցուցակը ոնց կարող եմ նայել»։
«Ստախոսներ»։
«Վերջն ինչքան կարելի է սպասել, մեկ ամսից ավելի արդեն սպասում եմ»։
«Սպասենք, կգա պատասխանը 2025 թվին»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}