Առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա. Պապիկյան
«Արդյո՞ք գոհ եք քաղավիացիայի վերջին շրջանի աշխատանքներից»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ նախարարը նշեց՝ 2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքն ապահովել ՀՀ, և մեր քաղաքացիների համար մատչելի ուղեվարձով տոմսեր ապահովել դեպի աշխարհի տարբեր կողմեր և եվրոպական երկրներ։
«Իսկ այսօր արձանագրված խնդիրները, որոնց մասին վերջին շրջանում բարձրաձայնվում է, մեկ օրում չէ, որ ստեղծվել են, և ամենևին էլ 2019-ի արգասիքը չեն։ Այնուամենայնիվ, ցանկալի կլիներ, որ հնարավոր լիներ որևէ բան անել, որ այս խնդիրները չլինեին։ Բայց և այնպես, մենք շարունակում ենք լինել ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդը, և մեր երկրում եղած ցանկացած թերության համար պատասխանատու ենք մենք։ Մեր առջև խնդիր է դրված առաջիկայում ունենալ տեղական փոխադրող, խոսքը վերաբերում է ՀՀ տեղական ավիացիային։ Առաջիկայում ամեն ինչ անելու եմ, որ մենք ունենանք սեփական ավիացիա։ Եվ խոսքը ՀՀ իրական ավիափոխադրողների մասին է, այլ ոչ այստեղ ձևական գրանցված միավորների»,- շեշտեց Ս. Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Ըստ այդմ, այսուհետ հայկական ավիաընկերությունների վրա շահագործման արգելք կտարածվի, քանի որ չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ավիացիայի խնդիրների համար իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախկին իշխանությունների վրա
- Տաթևիկ Ռևազյան. Որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան