Ապրիլյանի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 31 տարեկան։ Սասունը զոհվեց ապրիլի 2-ին Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ։
Սասուն Մկրտչյանը սովորել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտում, աշխատել է ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Հետո 2011-2014 թթ ծառայել է Խաղաղապահ զորքերում: 2014 թվականից ծառայության է անցել Հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ:
Մայրը՝ Նարինե Կիրակոսյանն, ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, ո իրենք միշտ դեմ են եղել, որ միակ որդին վտանգավոր ճանապարհ է ընտրել, սակայն ոչինչ անել չեն կարողացել. «Համոզում էի, ասում էի՝ փոխի աշխատանքդ, մարդիկ մեկ-երկու տարի չեն ուզում ծառայել, բայց դու կյանքդ կապել ես էդ սար ու քարի հետ: Ասում էր՝ մամ, դու չես հասկանում»:
Սասունն ապրիլի 1-ին եկել էր տուն, մեկ շաբաթից նշանադրությունն էր: Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերը ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան նրան նորից կանչում են առաջնագիծ։ Այս անգամ մեկնում է Թալիշ: Սասունի ընկերները ծնողներին պատմել են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո նրա գնդացիրը փչացել է, հորդորել են՝ առաջ չգնա, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադարձնել կորցրած դիրքերը։
«Ընկերներն ասում են՝ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու խփելով՝ առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։ Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել»,- նշել է հերոսի մայրը:
Ի դեպ, մայրը որդու զոհվելուց հետո է իմացել, որ Սասունը հրաշալի տիրապետել է թուրքերենին, որ գնդացրորդ էր, միշտ եղել է փակ ու գաղտնապահ:
Սասուն Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Շահբազյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Բենիամին Եղոյանի՝ Մոնթեի ծննդյան օրն է
- Ապրիլյանի անմահ հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն
- Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Լևոն Մնացականյան. Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
- Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Հայրենիքի սերը՝ կյանքից առավել. Սասուն Մկրտչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան