Փրկարարները հորանից դուրս են բերել երեք դի
Հունիսի 9-ին, ժամը 22:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի է նկատվել․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով (մոտ 2 կմ):
ԱԻ նախարարության հաղորդմամբ, հորանում հայտնաբերվել են Հայկ Ս․-ի (ծնված 1986 թ.), ԲագրատԽ․-ի (ծնված 1991 թ.) և Արամ Գ․-ի (ծնված 1993 թ․) դիերը:
Փրկարարները դիերը դուրս են բերել հորանից և տեղի ուժերով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Դեպքի վայրում են գտնվել Մեղրաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ն․Հարությունյանը, շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան