Արա Սահակյան. Վարչապետը պատրաստում է մեծ օպերացիա
Հայաստանում ստեղծվում է անձնի շխանություն և այդ անձը, որը իր շուրջ կազմավորում է իշխանության մարմինները և ընտրում գործող անձանց, արդեն չի բավարարվում պրոֆեսիոնալներով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է դիվանագետ, քաղաքական գործիչ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը։
«Ամեն անգամ իր անձնական կամակորությունների պատճառով խնդիրներ է ստեղծում իրավական դաշտում և մարդիկ հեռանում են իրենից։ Այժմ որոշել է բաց անցնել իրեն անձնապես նվիրված, իրեն հավատարիմ մարդկանցով ուժային կառույցների ղեկավարների պաշտոնում նշանակելու գործելակերպին։ Գործադիր իշխանության ղեկավարը պատրաստում է մեծ օպերացիա, այդ օպերացիայի նախապատրաստական փուլն ավարտին է մոտենում և այսօր, վաղը, մյուս օրն ականատես կլինենք այդ հավատարիմ ցեռբերների օգնությամբ քաղաքական հետապնդումների։ Նրանք խնդիր ունեն կատարելու և այդ խնդիրը վաղուց էր դրված՝ նախկին ուժայինների առջև, որոնք մերժել են այս կամ այն պատրվակով՝ ապօրինի հետապնդումների մասնակից կամ գործիք դառնալ Փաշինյանի ձեռքում։ Ձևավորվել է այս կոնֆիգուրացիան։ Տեսնենք՝ ինչ է լինելու առաջիկա օրերին։ Մի բան պարզ է, որ գործադիր իշխանության ղեկավարն այլևս չի հավատում ժողովրդի աջակցությանը »,- ասել է Սահակյանը:
«Այժմ գնում է բաց հարձակում ժողովրդավարության վրա»,- հայտարարել է Սահակյանը՝ հավելելով, որ, եթե վաղը տեղեկություն ստացվի այս կամ այն կուսակցության գրասենյակի վրա հարձակման կամ նրա առաջնհորդի ձերբակալության մասին, ապա դա չպետք է ներկայացնել որպես մեկ միջադեպ։
«Մեզ մոտ Հայաստանում սկսվում է լայն ճակատով հարձակում դեմոկրատիայի դեմ»,- նշել է Սահակյանը։
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քարամյանի նշանակմանը՝ Սահակյանը նշել է, որ այդ երիտասարդի առաջխաղացումը ցույց ՝է տալիս, որ նա հատուկ նպատակով բերվել է հատուկ հանձնարարություն կատարելու համար։
Նրա խոսքով՝ այ իմաստով մենք ունենք ոչ թե ԱԱԾ պետ՝ որպես պետական հատուկ գործառույթ իրականացնող ծառայության պետ, այլ՝ հատուկ հանձնարարությունների գծով պատժիչ։
Մանրամասները` տեսանյութում։