ԱՄՆ սենատոր. Չինաստանը խոչընդոտում է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծմանը
ԱՄՆ հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը մեղադրում է Չինաստանին` կորոնավիրուսային պատվաստանյութի մշակմանը խոչընդոտելու մեջ: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, Սքոթն ասել է BBC-ին:
«Ցավոք, մենք ունենք ապացույցներ այն մասին, որ կոմունիստական Չինաստանը փորձում է դիվերսիաներ անել կամ դանդաղեցնել մեր ջանքերն այս ոլորտում», - ասել է սենատորը:
Սքոթը նշել է, որ Չինաստանը չի ցանկանում թույլ տալ, որ ԱՄՆ-ը և Եվրոպան առաջինը պատվաստանյութ մշակեն: Նա հավելել է, որ տեղեկատվությունը տրամադրվել է երկրի հետախուզության կողմից, ուստի նա իրավունք չունի մանրամասներ մանրամասնելու: