Աշխաբադը հայտնվել է աշխարհում ամենաթանկ քաղաքների ցանկում
Հայտնի են դարձել աշխարհում ամենաթանկ քաղաքները, որում զարմանալիորեն հայտնվել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադն ու ոչ ավել, ոչ պակաս՝ զբաղեցրել 2-րդ տեղը։ Հետազոտությունը, CNN-ի հաղորդմամբ, հրապարակել է Mercer's-ը։
Նշվում է, որ եթե սովորական է` ապրելու համար ամենաթանկ քաղաքների ցանկում են Տոկիոն (3-րդ) և Նյու Յորքը (6-րդ), ապա այս տարի Աշխաբադի հինգ միավորով բարձրանալը կապվում է շարունակվող տնտեսական ճգնաժամի, սննդի սղության և հետագա հիպերինֆլյացիայի մակարդակի հետ։
Հոնկոնգը, որտեղ քաղաքական անկայունություն է, կրկին անգամ գլխավորել է ամենաթանկ քաղաքների ցանկը մեծ մասամբ այն պատճառով, որ ունի աշխարհում ամենաթանկ գույքի շուկան։
2020 թվականի ամենաթանկ քաղաքների դասակարգման ցանկը հետևյալն է՝
1. Հոնկոնգ (Չինաստան)
2. Աշխաբադ (Թուրքմենստան)
3. Տոկիո (Ճապոնիա)
4. Ցյուրիխ (Շվեյցարիա)
5. Սինգապուր
6. Նյու Յորք Սիթի (ԱՄՆ)
7. Շանհայ (Չինաստան)
8. Բեռն (Շվեյցարիա)
9. Ժնև (Շվեյցարիա)
10. Պեկին (Չինաստան)։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան