Դիմակները Իսպանիայում պարտադիր կլինեն՝ մինչև վիրուսն «ընդմիշտ» չհաղթահարվի․ Առողջապահության նախարար
Դեմքի դիմակներ կրելը պարտադիր կլինի Իսպանիայում, քանի դեռ կորոնավիրուսային համաճարակը ամբողջությամբ չի հաղթահարվել։ Այս մասին նախօրեին հայտնել է առողջապահության նախարար Սալվադոր Իլանը: Այս մասին գրում է The Local-ը։
Իլլան ասել է, որ այս կարգը կմնա ուժի մեջ այն բանից հետո, երբ արտակարգ դրությունը կավարտվի հունիսի 21-ին և «կշարունակվի, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք հաղթել վիրուսը, դա այն դեպքում, երբ մենք կունենանք արդյունավետ բուժում կամ դրա դեմ պատվաստանյութ»,-ասել է նախարարը:
Իսպանիայի առողջապահության նախարարի այս մեկնաբանությունները հետևեցին վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությանը, որ Իսպանիայում վեց տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք ստիպված կլինի դեմքի դիմակներ կրել հասարակական վայրերում «այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր չէ պահպանել անվտանգության հեռավորությունը» 1,5-ից - 2 մետր:
Սանչեսը հայտարարել է, որ դա պարտադիր կլինի այն բանից հետո, երբ Իսպանիայի դեսկալացիայի ծրագրի 3-րդ փուլը կավարտվի երկրի մեծամասնության համար հունիսի 21-ին, բայց չի նշել, թե որքան ժամանակ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին