Բուն հիվանդության հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք. Արագածոտնի մարզպետ
«Մարզում կա բժշկական կենտրոն, որը հնարավոր է ինչ-որ պահի վերապրոֆիլավորվի կորոնավիրուսային հիվանդության բուժման համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Նրա խոսքով, բուն հիվանդության հետևանքով մարզում արձանագրվել է մահվան 1 դեպք, իսկ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացու մահ է գրանցվել մարզի տարածքում։
«Ընդհանուր առմամբ, մարզում ունենք 328 վարակված քաղաքացի, 150 հոգի արդեն առողջացել է։ Մինչ այս պահը մարզում վարակի տարածման խոշոր օջախներ չունենք։ Շատ համայնքներում ունենք արձանագրված 1-2 դեպք։ Այսինքն՝ մարզի բնակչության համեմատ կարող եմ ասել, որ մենք խոշոր օջախ չենք ունեցել»,- տեղեկացրեց մարազպետը։
Նա շեշտեց, որ մայրաքաղաքի համեմատ, մարզի բնակիչներն էականորեն ավելի լավ են պահպանում պարերտատան սահմանած կանոնները։
«Սովորաբար, այլ պայմաններում մարզերում թաղումների արարողություններին շատ ավելի մեծ թվով մարդիկ են մասնակցում, բայց մեր բնակիչներն այժմ նորմերը պահում են։ Սկզբնական փուլում հիվանդության դեպքերը մայրաքաղաքից եկան մարզ։ Մենք ունենք մեծ աշխատակազմ ունեցող կազմակերպություններ, որտեղ հիվանդության մեկ-երկու դեպք գրանցվեց, բայց կարողացանք օպերատիվ գործել և թույլ չտալ, որ վարակը տարածվի։ Այսինքն՝ այդ բարդ փուլը հաղթահարեցինք և կարողացանք չեզոքացնել օջախները»,- եզրափակեց խոսքը Դ. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հիվանդության թվի աճ կա, բայց վարակի տարածման կենտրոններ չունենք. Արմավիրի մարզպետ
- Տավուշում մեկ ամսում արտադրվում է մոտ տասը մլն դիմակ. Չոբանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին