Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 10-ին ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ ձևավորելու նպատակով: Խորհրդակցությանը հրավիրվել է նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ԱԺ նախագահը, բացելով խորհրդակցությունը, նշել է, մարտի 6-ին Կիպրոսում հայտարարվել է Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու մասին: Շրջանակին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհրդի անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ:
«Շրջանակի հետ համագործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու նատակով՝ անհրաժեշտ եմ համարում Արցախի խորհրդարանի հովանու ներքո կազմավորել Արցախում Կիպրոսի հետ բարեկամության շրջանակ»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:
Հրապարակելով Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակի կազմը՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ այն կընդլայնվի և իր գործունեությամբ կնպաստի ինչպես Արցախի միջազգային ճանաչմանը, այնպես էլ՝ Արցախի և Կիպրոսի միջև գործնական հարաբերությունների սերտացմանը:
«Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ
Նախագահ՝ Արթուր Թովմասյան (Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ)
Գլխավոր քարտուղար՝ Արմինե Ալեքսանյան
Անդամներ՝
Աշոտ Ղուլյան (6-րդ գումարման ԱԺ նախագահ)
Գեղամ Ստեփանյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն)
Արթուր Մոսիյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)
Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն)
Դավիթ Գալստյան (Արցախի «Արդարություն» խմբակցություն)
Սեյրան Հայրապետյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)
Գոհար Սարգսյան («Միասնական հայրենիք» խմբակցություն)
Արթուր Հարությունյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)
Արամ Գրիգորյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)
Արմեն Հակոբյան («Ազատ հայրենիք» խմբակցություն)
Լեռնիկ Հովհաննիսյան (ԱրՊՀ դասախոս)
Ռոբերտ Ղահրամանյան (ԱԺ աշխատակազմի ղեկավար)
Սիրանուշ Սարգսյան (ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով)
Սոֆի Իվանիդիս (Արցախի հունական համայնքի ներկայացուցիչ)
Բարեկամության շրջանակի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան (ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի վարիչ):
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը գոհունակության և երախտիքի խոսք է ուղղել Արցախի Հանրապետության Ազգային ժողովին, արտաքին գործերի նախարարությանը և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի և Կիպրոսի հանձնախմբերին՝ Կիպրոսում շրջանակի ստեղծման գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան