Գերմանիայում 11 մարդ է ձերբակավել՝ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով
Գերմանիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է տասնմեկ մարդ: Հիմնական մեղադրյալը ՏՏ մասնագետ է Մյունստերից, որն արդեն ուներ դատվածություն՝ մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար: Այս մասին գրում է Euronews-ը։
Տուժածները 5, 10 և 12 տարեկան տղաներ են: Նրանցից մեկը հիմնական կասկածյալի ընկերուհու որդին է, մնացածը երկուսը ձերբակալվածի հարազատներ են:
Նշվում է, որ ձերբակալվածների թվում է նաև ՏՏ մասնագետի մայրը: Հետաքննությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ:
Ոստիկանությունը Մյունստերի տներից մեկում կատարված հետախուզության ժամանակ հայտնաբերել է հարյուրավոր տերաբայթ տվյալներ, որը ներկայումս ուսումնասիրվում է մասնագետների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան