Երկու մանկապարտեզի գործունեություն կասեցվել է
Այսօր առավոտյան ՀՀ պարետի 124-Ա որոշման համաձայն 3 օրով կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը:
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ. մանկապարտեզներից մեկը ապահովված չի եղել հոսող տաք ջրով, իսկ մյուսում խմբասենյակներից մի մասն է ապահովված եղել տաք ջրով, աղբամանները փակվող կափարիչով չեն եղել, չեն պահպանվել սպասքի լվացման կանոնները, անկողնային սպիտակեղենի լվացման ոչ բավարար պայմաններ են արձանագրվել:
Այսօր շրջայց է կատարվել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Արձանագրված խախտումները ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից ներկայացվում են պարետատուն:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում երկու մանկապարտեզների աշխատանքը կասեցվել է
- Երկու մանկապարտեզում արձանագրվել են խախտումներ և թերություններ
- Մանկապարտեզներում թերություններ են հայտնաբերվել
- 14 մանկապարտեզներում խախտումներ են հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան