Թեհմինա Վարդանյան. Դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ, Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում:
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:
Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:
Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:
Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:
Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»։
Հարակից հրապարակումներ`
- Թեհմինա Վարդանյան. Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու
- Թեհմինա Վարդանյան. Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում Երևանում
- Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան