Մանասյան. ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գործակալի ինստիտուտն է
Հայտնի բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ ԱԱԾ պետ է նշանակվում անփորձ, անատամ մեկը, դա նշանակում է, որ պետության համար ամենավտանգավոր գործոններից մեկը հենց այդ պաշտոնն է։ Նշանակում է ԱԱԾ պետի ինստիտուտը թիվ 1 գործակալի ինստիտուտն է, որը սպասարկելու է ոչ թե պետության, այլ դրսի ուժերի շահերը։
Ասում են, երբ հեղափոխությունը նոր էր եղել, և իշխանության հանձնում-ընդունում էր տեղի ունենում, մի քննարկման մեջ հայտնվում են Նիկոլն ու Կուտոյանը, որտեղ Նիկոլը, Կուտոյանի ներկայությունը առանձնակի չի կարևորում։
Երբ Կուտոյանը իր մասնագիտական ունակությունները շեշտադրելու համար ասում է.
- Ես պրոֆեսիոնալ եմ, Ես կադրային սպա եմ։
Նիկոլը պատասխանում է.
-Բա որ Դու պրոֆեսիոնալ ես, Ես հիմա պետության լիդերի պաշտոնում ի՞նչ գործ ունեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Կամ էլ թե մոռացե՞լ եք, որ ԱԱԾ-ն այն կառույցը չի, որի հետ կարելի է այդպես վարվել
- Հայկ Մանասյան. Առողջապահության նախարարությունը վերածել եք ծաղրանկարի
- Նորանշանակ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն անցան աշխատանքի