«Որևէ կապ չունեն ձեր նախարարության կատարած ծրագրերը ՀՆԱ-ի աճի հետ». Մանե Թանդիլյան
«Մենք 2019 թվականի համար նախատեսել էինք 0,7 տոկոս գյուղատնտեսության աճ՝ 7.6 տոկոս ընդհանուր ՀՆԱ-ի աճի մեջ և, աշխարհում ոլորտի աճի նման տեմպերի պայնաններում, ունեցանք ՀՆԱ-ի աճին գյուղատնտեսության բացասական նպաստում՝ 0.5 տոկոսով»,- խորհրդարանում էկոնոմիկայի նախարարին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլանը:
2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արձանագրելով այդ փաստը՝ պատգամավորը եզարկացրեց, որ կամ նախարարության ծրագրերն են անարդյունավետ, կամ նախարարությունը ընդհանրապես չի թիրախավորում ՀՆԱ-ում գյուղատնտեսության ցուցանիշը:
Նկատելով, որ բյուջեով ոլորտում նախատեսված ծախսերը 65 տոկոսով են կատավել՝ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ գոնե կատարած ծախսերի համեմատ ՀՆԱ-ի գյուղատնտեսական մասով աճն չի ապահովվել և գրանցվել է 0.5 տոկոս աճ:
«Տպավորությունն այն է, որ եթե ոչինչ չաներ նախարարությունն, այս ոլորտում ոչինչ այդպես չէր լինի»,- շեշտեց պատգամավորը:
Էկոնոմիկային նախարար Տիգրան Խաչատրյանը չհամաձայնեց պատգամավորի այն ձևակերպման հետ, որ եթե ոչինչ չանեին՝ ոչինչ չէր փոխվի և որպես փաստարկ նշեց, որ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը մեծ պահանջարկ ունեն ոլորտում:
Նախարարը տեղեկացրեց, որ 60 մլրդ դրամի վարկեր գյուղատնտեսության մեջ սուբսիդավորվում են կառավարության կողմից և նկատեց, որ այդ աջակցության ծրագրերի արդյունքները 0.7 տոկոսից ավել աճ են ապահովելու միայն մի քանի տարուց:
«Եթե դուք գիտեք, որ մեկ տարում կատարելու եք այնպիսի աշախատանքներ, որոնք պետք է հետագայում տան արդյունք, այդ դեպքում ինչպես եք կանխատեսում 0,7 տոկոսային կետով ՀՆԱ-ի աճ: Կամ էլ պետք է ասեք, որ որևէ կապ չունեն ձեր նախարարության կատարած ծրագրերը ՀՆԱ-ի աճի հետ գյուղատնտեսության ոլորտում»,- արձագանքեց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի խոսքով, նախարարությունը կամ սխալ, ուռճացված և գեղեցիկ է կանխատեսում, ինչի արդյունքում ընդհանուր աճի տեմպի մեջ գյուղատնտեսությունը, միևնույնն է, անկում է ապրում, կամ նախարարության ծրագրերը կապ չունեն գյուղատնտեսության ոլորտում ՀՆԱ-ի աճի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան