Պավլիկ Մանուկյանը բերման է ենթարկվել
«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել դիմակը չկրելու պատճառով։ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
«Ինձ ընդմիջման ժամանակ զեկուցեցին, որ այս ժամանակահատվածում Պավլիկ Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալուց և հարակից այգում գտնվելու ժամանակ դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Չկատարելով վերջինների պահանջները՝ բերման է ենթարկել Ոստիկանության բաժին։ Ինձ բանավոր ընդամենն այսքանն են զեկուցել, մանրամասներից տեղյակ չեմ»,- հայտնեց դատավորը։
Դատական այսօրվա նիստը հետաձգվեց գործով ամբաստանյալի բացակայության պատճառով։
Հիշեցնենք, որ դատական նիստի ժամանակ դատավորը հորդորել էր Պ. Մանուկյանին դիմակը կրել սահմանված կարգով։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը հորդորեց Պավլիկ Մանուկյանին՝ դիմակը ճիշտ կրել
- Պավլիկ Մանուկյանն ուզում է իմանալ՝ ինչ պայմաններում են իրեն վնասազերծել
- Պավլիկ Մանուկյան. Էլի ես մնում եմ նույն ապստամբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան