Ռոնալդուն հնարավոր է հեռանա «Յուվենտուսից»
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել է լրագրող և ինսայդեր Պետրո Բալցանոն։
«Ես հաստատում եմ ասվածը. մրցաշրջանի վերջում Ռոնալդուի և «Յուվենտուսի» ճանապարհները կարող են բաժանվել։ Ուզում եմ ասել, որ սրանք ընդամենը խոսակցություններ են, այլ ոչ թե հստակ նորություններ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- գրել է Բալցանոն։
35-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Սերիա А-ում 22 խաղի է մասնակցել, 21 գոլի հեղինակ է, 3 գոլային փոխանցման։ Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ մինչև 2022 թվականն է։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն վերադարձել է Թուրին և տեղափոխվել կարանտինային տարածք
- «Յուվենտուսի» և Ռոնալդուի գինը լրջորեն ընկել է
- «Ռեալը» չի պլանավորում վերադարձնել Ռոնալդուին
- Քրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայի 700-րդ գոլը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան