Սամցխե-Ջավախքում արտակարգ դրության ժամանակ արձանագրվել է 230 տուգանք
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամանակահատվածում՝ մարտի 21-ից մայիսի 22-ը, 8737 ֆիզիկական և իրավաբանական անձինք տուգանվել են երկրում այս ռեժիմի խախտման համար: Jnews-ի հաղորդմամբ, այս վիճակագրության մեջ Սամցխե-Ջավախքը «օրինապահ» լինելու առումով երկրորդն է, այստեղ արձանագրվել է ընդամենը 230 վարչական իրավախախտում:
Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի կողմից մշակված նախնական տվյալների՝ տուգանքների ամենափոքր թվաքանակը գրանցվել է Գուրիայի շրջանում՝ խախտման 162 դեպք, ընդ որում՝ տուգանքներ են արձանագրվել 161 ֆիզիկական անձանց և 1 իրավաբանական անձի նկատմամբ:
Գուրիային հաջորդում է Սամցխե-Ջավախքը՝ 230 խախտման դեպք, որից 228-ը ֆիզիկական անձինք են, իսկ 2-ը՝ իրավաբանական անձինք: Ըստ առանձին մունիցիպալիտետների վիճակագրությունը դեռ չի ներկայացվել:
Թբիլիսիում արձանագրված տուգանքների ամենամեծ թիվն է՝ 2513, հաջորդը Քվեմո-Քարթլին՝ 1972 տուգանք:
Հարակից հրապարակումներ`
- Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսային վարակի ընդհանուր 6 դեպք է հաստատվել
- Սամցխե-Ջավախքի քաղաքացիների համար լրացուցիչ թեժ գծեր են գործում
- Կորոնավիրուսի առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան