2019 թվականին մենք որակյալ շինարարության կարիք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան
«Մենք՝ հայերս, աշխարհում հայտնի ենք որպես լավ շինարարներ և մեծ պահանջարկ ենք վայելում, բայց փաստն այն է, որ 2019 թվականին մենք որակյալ շինարարության կարիք ենք ունեցել»,- ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված բյուջեի 2019 թվականի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով մարզերում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Բանախոսը նկատեց, որ անվերջ կարող են խոսել սուբվենցիոն ծրագրերի խնդիրների մասին:
Նախարարը հայտնեց, որ փորձել են նաև երկխոսության միջոցով ամեն ինչ անել, որպեսզի շինարարարության որակը լավանա, մարզպետներն էլ իրենց լիազորությունների շրջանակներում են դրան նպաստել: Սուրեն Պապիկյանի խոսքով, կառավարության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների չափի ավելացումը պետք է կարևոր ուղերձ լինի շինարարների համար:
Ըստ Սուրեն Պապիկյանի, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի հիմնական խնդիրները եղել է շինարարության որակը՝ բացառությամբ մի քանի նորակառույց մանկապարտեզների, որոնք զուտ ժամանակի առումով հնարավոր չի եղել իրականացնել կարճ ժամանակահատվածում:
«Շինարարներին, ովքեր ունեն անավարտ աշխատանքներ, հնարավորություն է տրվել ընթացիկ տարում ավարտել դրանք, ովքեր ունեն արձանագրված թերություններ՝ շտկել դրանք և մինչև օգոստոսի 1-ը ներկայացնել իրենց վերջնական կատարողականները, որի արդյունքում 2019 թվականին առկախված ֆինանսավորումը կկատարվի»,-հայտնեց նախարարը:
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ կարևորելով սուբվենցիոն ծլրագերը, 2020 թվականին արդեն կունեն ֆինանսավորման շատ ավելի մեծ ծավալ:
«Ես չեմ բացառում, որ մեր վերջնական համաֆինանսավորման սահմանները կտատանվի 15- 20 մլրդ դրամի սահմաններում: Խոսքը կառավարության մասնաբաժնի մասին է, մնացած հատվածը համայքներն են հոգալու»,-եզրափակեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին