«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անտառապահները ապահովել են ամառային և ձմեռային արտահագուստով». Վահե Ջիլավյան
«Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման համար նախատեսված է եղել 114.4 մլն դրամ, որն ուղղվել է ծովի մակևերևութից 1901.5 մետր բարձրությունից ցածր գտնվող տարածքների մաքրմանը»,-խորհրդարանում անցկացվող 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը: Բանախոսը նշեց, որ այդ գումարով նախատեսված է եղել մաքրել 98 հեկտար տարածք, որից 4-ը՝ ջրածածկ հատվածներում:
Վահե Ջիլավյանի խոսքերով 2019 թ վերջում մաքրվել էր 30 հեկտար, այնուհետև տեղի է ունցել պայմանագրի փոփոխություն, ժամկետը երկարաձգվել է և այս պահի դրությամբ մաքրվել է նախատեսված 94 հեկտարը:
Անտառների կառավարման մասով,ըստ նախարարի պաշտոնակատարի, նախատեսված է եղել 9 միջոցառում, որոնց փաստացի ծախսը կազմել է 1 մլրդ, 719.6 մլն դրամ:
Առաջին անգամ պետական բյուջեից հատկացվել 343.3 միլին դրամ 810 հեկտար անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ կատարելու համար:
«Արդյունքում հիմնվել է 7.4 հա տարածքով տնկարակներ, ձեռք է բերվել 8 մասնագիտացված տրակտոր, ստեղծվել է սեզոնային 1000 լրացուցիչ աշխատատեղ»,- հայտնեց Վահե Ջիլավյանը:
Ըստ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարի, 6 մլն դրամ հատկացվել է Երևանի անտառպետությանը Նորքի 45 հա անռատառներում կաթիլային ոռոգման համակարգի նախագծահաշվարկային փաստաթղթերրի կազմման նպատակով:
«20 հազար դրամով բարձրացվել է «Հայանատառ» ՊՈԱԿ-ի 620 անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անտառապահները ապահովվել են ամառային և ձմեռային արտահագուստով»,- հայտնել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարը: