Դատավորը հորդորեց Պավլիկ Մանուկյանին՝ դիմակը ճիշտ կրել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» դատավարությունը։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հենց նիստի սկզբում հորդորեց ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանին դիմակը կրել սահմանված կարգով։ Նա նշեց, որ դիմակ կրելու կանոնները խախտելը կարող են դիտարկել ամբաստանյալի վարքագծով պայմանավորված գործի քննությանը խոչընդոտում, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, կարող են կիրառել դատական սանկցիա։
Պ. Մանուկյանն արձագանքեց դատավորի հորդորներին։ Դատավորը Մանուկյանին նախազգուշացում հայտարարեց դատական նիստերի դահլիճում ոչ պատշաճ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար։ Նա նշեց, որ հաջորդ անգամ դատարանը կարող է առավել խիստ դատական սանկցիա կիրառել՝ չբացառելով դատական նիստերի դահլիճից հեռացում։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավլիկ Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» աջակիցները պահանջում են ազատել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին
- Պավլիկ Մանուկյանն ուզում է իմանալ՝ ինչ պայմաններում են իրեն վնասազերծել
- Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով պաշտպանի՝ ՍԴ դիմելու միջնորդությունը
- Պավլիկ Մանուկյան. Էլի ես մնում եմ նույն ապստամբը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին