Ինչպես հասկանալ
Կառավարությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում փորձել է հանրությանը հասցնել միտք, թե «Կրի՛ր դիմակ և հանիր այն միայն սնվելիս»։
Միայն՝ եթե հատուկ չկարդաս, նկարից չես հասկանա ինչ են ուզում ասել։
Օգտատերերին «բացել է» գրառման տակ։
«Ճիշտ հասկացա, որ կանանց պաղպաղակ ուտելը արգելվում է՞»։
Թեպետ՝ կարելի է և հասկանալ, որ՝ «ուտելիս դիմակդ հանիր»։
Կան խնդրանքներ էլ՝ «կարելի՞ է ծխելուց էլ հանել» և այլն։
Դեռ կարծես ոչ մեկը գլխի չի ընկել, որ կարելի է փողոցում քայլել առանց դիմակ՝։ անընդհատ ուտելով։
Չգիտենք՝ դիզայների տրամադրությունը տեղը չի եղել, թե կառավարության մասնագետն է անուշադիր եղել, բայց առայժմ հանգիստ կարող եք միանալ մեկնաբանություններին։
Իսկ մենք հուշենք՝ նկարը պիտի լինի երեք մասից՝ նույն մարդը երեքում էլ։ Մեկում՝ առանց դիմակ ու առանց ուտելիքի՝ արգելման նշանով։ Մյուսը՝ առանց ուտելիքի ու դիմակով՝ կանաչ նշանով։ Երրորդը՝ առանց դիմակի, բայց ուտելիս՝ կանաչ նշանով։