Ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին
ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները տեսակապի միջոցով զրուցել են «Պեկին-2022» կազմկոմիտեի անդամների հետ։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։
Նշվում է, որ նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ Օլիմպիական ավանը, սահնակային սպորտի, բոբսլեյի և լեռնադահուկային սպորտի ազգային կենտրոնը պատրաստ կլինի տարեվերջին։ Ընդհանուր առմամբ, բարձր գնահատական է տրվել ձմեռային 24-րդ օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչների աշխատանքին։
Վերջին ամիսներին Չինաստանը հայտնվել էր բարդ իրավիճակում։ Այժմ զգալի բարելավում կա երկրում և կազմկոմիտեն վերադարձել է բնականոն աշխատանքի։
Ասվել է, որ կորոնավիրուսի խնդիրների լուծման համար ավելի կամրապնդվեն կապերն ու համագործակցությունը ՄՕԿ-ի շահառուների հետ: Շարունակական և մանրակրկիտ դիտարկում կանցկացվի, վերլուծության կենթարկվեն ռազմավարական ծրագրերը, ընդհանուր վիճակի կայունացման և խաղերի ընթացքում հնարավոր ռիսկերի արագ արձագանքման համար:
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում նախատեսված են 2022թ․ փետրվարի 4 -20-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան