Քաղաքացու բողոքը. Մարտի 21-ից չենք աշխատում, պետությունից էլ 10 դրամ չենք ստացել
Կառավության դիմաց միայնակ ակցիա իրականացնող քաղաքացուն ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին՝ տարածքը լքելու համար, քանի որ ակցիաներն արգելվում են։
Քաղաքացին ասաց՝ խաղատներից մեկի աշխատակից է, չորս ամիս թույլ չեն տալիս խաղատներն աշխատեն, ինքն էլ չի կարողանում ընտանիքը պահել։
«Ավարտեք ձեր ակցիան, թե չէ բերման կենթարկենք։ Ես Ձեզանից պահանջում եմ դադարեցնել ակցիան, լքեք տարածքը»,- ասաց ոստիկանը։
Գարիկ Կիրակոսյանն ասաց՝ փորձել է զանգել կառավարություն, խնդիրը ներկայացնել, չեն պատասխանում, այսօր էլ որևէ մեկը չի իջնում իրեն լսելու համար։
«Գիտե՞ք ինչի, որովհետև իրենց երեխեքի փորը կուշտ ա։ Ակումբներն ու խաղատները չեն աշխատում, մենք ի՞նչ անենք։ Դուք օրենքի մարդ եք, պարոն ավագ լեյտենանտ ջան, ասեք, ի՞նչ անենք։ Միայնակ մայրեր կան»,- շարունակեց խնդիրները ներկայացնել երիտասարդը՝ նշելով, որ ոչ մեկ իրեն «լայաղ» չի անում լսել։
Գարիկ Կիրակոսյանն ասաց, հազար աշխատակիցների կողմից լիազորված է, եկել է այստեղ խնդիրը ներկայացնելու, եթե այն լուծում չստացավ, հազար մարդ իրենց ընտանիքի անդամների հետ կգան կառավարության դիմաց։
«Մարտի 21-ից չենք աշխատում, պետությունից 10 դրամ չենք ստացել, որը լրացնում ենք, պատասխանում է՝ դուք մերժված եք։ Ես ու ինձ նման շատերը օգնության կարիք ունենք, օնլայն գրում եմ, չի օգնում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ գործատուններն աշխատակիցներին սնունդ են տրամադրել, բայց դա երկար չի կարող շարունակվել, իրենք ուզում են աշխատել։
Քաղաքացին հայտարարեց, եթե այսօր իրեն չպատասխանեն, վաղը նորից կգա։
«Պետք է գամ այնքան ժամանակ, մինչև հարցին լուծում տրվի»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան