ԱՊԼ-ն մտահոգված է արաբական երկրների ներքին գործերին Թուրքիայի միջամտությամբ
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուսամ Զաքին մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան միջամտում է արաբական երկրների, այդ թվում՝ Լիբիայի ներքին գործերին։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Զաքին նշել է, որ իրենք նկատում են, որ պաշտոնական Անկարան ավելի շատ է միջամտում Լիբիայի, Սիրիայի և Իրաքի գործերին, քան առաջ էր։
«Այդ միջամտությունը մտահոգություն է առաջացնում, քանի որ այն չի համապատասխանում բարիդրացիական սկզբունքներին»,-ասել է նա։
Քարտուղարի տեղակալն անդրադառնալով նաև Լիբիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին նշել է, որ չեն ցանկանում, որ Սիրիայի սցենարը կրկնվի Լիբիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան