Երևանի պոլիկլինիկաներում կորոնավիրուսով հիվանդ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ
Հունիսի 10-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:
Քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվության համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:
Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:
«Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման»,-նշում են Երևանի քաղաքապետարանից։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյան. Ներողություն եմ խնդրում որոշ սխալների համար
- 10.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- ԱՆ. Տներում թեստավորելու հարց չի քննարկվում
- Ինչո՞ւ է նվազում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը
- Տուն ուղարկված կորոնավիրուսով հիվանդներն այլևս չեն թեստավորվում