Վանեցյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը հանդիպել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսուհետ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում կգործեն «Հայրենիք» կուսակցության և հիմնադրամի մարզային գրասենյակները։
Կուսակցությունից տեղեկացնում են,որ բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Նարինե Ադոնցը։
Շնորհավորելով կուսակցության շարքերը համալրած գործընկերներին՝ Արթուր Վանեցյանը ներկայացրել է կուսակցության մոտեցումները` երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, ճգնաժամից դուրս գալու ուղիների, ընդդիմադիր դաշտի քաղաքական ուժերի հետ համագործակցության վերաբերյալ։
Կառավարության, նրա ղեկավարի հրաժարականի պահանջով հասարակական-քաղաքական լայն համախմբման և ազգային համաձայնության հակաճգնաժամային նոր կառավարության ձևավորման հարցի վերաբերյալ «Հայրենիք» կուսակցության նախագահը վերահաստատել է իր և կուսակցության պատրաստակամությունը հանդիպել և խորհրդակցություններ անցկացնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Անգամ իմ անչափահաս երեխաների հեռախոսային խոսակցություններն են լսում
- Արթուր Վանեցյան. Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջի իրականացմանը
- Արթուր Վանեցյան. Արգիշտի Քյարամյանի նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին