Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերին. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վերջին անգամ իր կարգավիճակով մասնակցում էր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրան Կենտրոնական բանկում գործունեության համար:
«Ձեր պաշտոնավարման տարիները բավականին բուռն են եղել և այդ ընթացքում Կենտրոնական բանկն իրեն դրսևորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի և գների կայունությունը ՀՀ-ում»«- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն առաջարկեց ծափերով հրաժեշտ տալ Արթուր Ջավադյանին:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերին, որի վերաբերյալ առաջիկայում որոշումներ կկայացնեն:
Նշենք նաև, որ վարչապետը կառավարության անդաներին ներկայացրեց ԱԱԾ -ի նորանշանակ տնօրեն Արգիշտի Քարամյան, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան