Պատճառաբանությունը տարիներով նույնն է՝ «քանդում ենք, որ հետո վերականգնենք»
2018թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման, նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով և համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի` տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով և փողոցներով, ինչպես նաև առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում»։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունից։
Նշենք, որ խոսքը Երևանի պատմական ժառանգություն հանդիսացող հնագույն թաղամասերից մեկի՝ 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի մասին է։
Կոմիտեի ֆեյսբուքյան էջում փաստաթուղթ է ներկայացված, ըստ որի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է. «Որպեսզի պատրանքներ չլինեն, դնում եմ ս․թ․ մայիսի 19-ին Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից հաստատված Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման աշխատանքային խումբի անհատական կազմը։ Գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան»։
Ֆիրդուսի թաղամասում սկսված աշխատանքների արդյունքում արդեն քանդվել է 19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ թվագրվող ամբողջովին կանգուն, սև տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տունը։
Իսկ երեկ երեկոյան բնակիչներից ահազանգ էին, որ կառուցապատողն եկել ու ակնարկում է, որ տեխնիկա են մոտեցնում՝ աղյուսաշեն շենքը քանդելու համար։ Ֆեյսբուքյան օգտատեր Սեդա Գրիգորյանը գրում է, որ այդ ժամանակ քաղաքացիներ են հավաքվել, այդ թվում՝ ավագանու անդամներ ու ԱԺ պատգամավոր։
Panorama.am-ի հետ զրույցում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը նշեց, որ կառուցապատողի հետ պայմանավորվել են, որ աղյուսաշեն շենքն իրենք նույն թաղամասի այլ վայրում կվերակառուցեն, երեկ չափագրել են։ Նախագծով այդտեղով փողոց պետք է անցնի։ Փոխնախարարի խոսքով, նույն թաղամասի 80 համարի շենքը նույնպես հուշարձան չէ, կառուցապատողները ստանձնել են պարտավորությունեը, որ շենքի ֆասադը կպահպանվի հենց իր տեղում։
«Այդտեղ կան շատ հուշարձաններ, որոնք անձեռնմխելի են, կոնկրետ այդ շենքերը՝ մեկը քանդել են, և այս երկուսը, հուշարձաններ չեն, ոչ էլ նորահայտերի ցանկում են»,- ասաց Ն. Խաչատուրյանը։
Հարցին՝ հնարավո՞ր չէր չքանդել նաև աղյուսաշեն կառույցը, առհասարակ այդ նախագիծը չեղարկել, փոխնախարարը պատասխանեց. «Հնարավոր կլիներ, եթե այդ մասով փողոց նախատեսված չլիներ։ Սա էր խնդիրը։
2014 թվականից այս պատմությունները սկսված են, հին պատմություններ են, այնպես չէ, որ նոր են»։
Ինչ վերաբերում է այդ շենքերը որպես նորահայտ հուշարձաններ ցանկում ընդգրկելուն, ԿԳՄՍ փոխնախարարն ասաց, որ 2019 թ. մայիսի 2-ին մասնագիտական հանձնախումբը ժողով է արել ու չի ընդունվել այդ երկու շենքերին հուշարձանի կարգավիճակ, թեկուզ նորահայտ տալու հարցը. «Մասնագետները չեն արժևորել ու չեն համարել, որ դրանք արժե ներառել հուշարձանների ցանկում»։
Նա ասաց, որ նորահայտ հուշարձանների ցանկում շատ նոր կառույցներ կան, այդ պրոցեսն անընդհատ գնում է։
«Մենք պարբերաբար քննարկումներ ենք անում, քաղաքացիներն էլ դիմում են, առաջարկում այս ինչ հասեցի այս ինչ շենքը դիտարկել որպես նորահայտ։ Մենք մասնագիտական հանձնախումբ ունենք, քննարկում ենք այդ հարցերը՝ հաշվի առնելով այդ շենքի ճարտարապետական, գեղարվեստական, պատմական, մշակութային արժեքը։
Շատ շենքեր դեռ հերթում են, որոնք պետք է քննարկման դրվեն։ Գուցե որոշներն անցնեն, որոշները՝ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի հուշերից մեկն էլ են հողին հավասարեցվել
- «Հին Երևան»-ի խախտումներով շինարարության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Քանդված «պատմություն»
- Քննարկում՝ «Հին Երևանի»,Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի խնդիրների մասին
- Մեկ տարի անց էլ՝ Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը նույն փլուզված վիճակում է
- Արամի 23 -ի հարևանությամբ ապօրինի քանդման աշխատանքները կասեցված են
- Ֆիրդուսի թաղամասի քաղաքացիների իրավունքները կպաշտպանվեն. Փաշինյան
- Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել
- Արամի 9 հասցեում գտնվող շենքը քանդելու փաստով քրգործ է հարուցվել
- Ի հեճուկս՝ Փաշինյանը «Հին Երևան» նախագծի կողմնակից
- «Հին Երևան» նախագծի իրականացումը կանգնած է.Փաշինյան
- «Հին Երևան» նախագիծը մեր օրերի ամենամեծ սխալն է. Մկրտիչ Մինասյան
- Բուզանդի քանդված շենքերը կներառվեն «Հին Երևան» ծրագրում
- Արամ Մանուկյանի շենքը պահպանվելու է, Աֆրիկյանների շենքը՝ վերականգնվելու. Նարեկ Սարգսյան
- Նախագահը հանձնարարել է զբաղվել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի բնակիչների խնդրով
- Աֆրիկյանների շենքը, Արամի տունը, «Զվարթնոց»-ի կլոր շենքը, Տպարանի շենքի պայթեցումը՝ Ն. Սարգսյանի տարեվերջյան ասուլիսում
- 20 բնակարան հանձնվել է Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին
- Այդ շենքերը պահպանվելու են. Երևանի գլխավոր ճարտարապետ
- Վարչապետը Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչներին տեղեկացրել է՝ փոխհատուցման գործընթացը շարունակվում է
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին