Արդեն ավելի քան 11 հազար դիմորդ լրացրել է հայտադիմումը
Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդները դիմում-հայտերը սկսել են ներկայացնել առցանց` մայիսի 25-ից։
ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Panorana.am-ը տեղեկացավ, որ մինչև հունիսի 15-ը բոլոր դիմորդները Հայաստանից, Ջավախքից և արտերկրից առցանց կարող են լրացնել հայտադիմումը։ Այս հնարավորությունից արդեն օգտվել են ավելի քան 11 հազար դիմորդ, որոնց թվում են դիմորդներ Հայաստանից և այլ երկրներից։
Հարցին՝ համավարակի պատճառով սահմանները փակ են, եթե հուլիսի առաջին տասնօրյակում էլ դրանք փակ լինեն, այդ դեպքում արտերկրից քննություններին մասնակցող դիմորդներն ինչպե՞ս կարող են ներկայանալ քննություններին, նախարարությունից պատասխանեցին, որ բոլոր այն դիմորդները, որոնք կներկայանան քննական կենտրոններ, կմասնակցեն ընդունելության քննություններին և դրանց դրական արդյունքի դեպքում՝ մրցույթին, քննություններին չմասնակցած դիմորդները կարող են փորձել ընդունվել բուհեր հեռակա համակարգով կամ հաջորդ ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելով։
Միասնական քննությունների լրացուցիչ՝ երկրորդ փուլը այս տարի չի լինելու։
Այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով ընդունելության մեկ քննություն: Ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին