Կան ուժեր ,որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր.Փաշինյան
Համավարակի հաղթահարումից հետո, և նույնիսկ դրանից առաջ, մենք քննության պետք է առնենք շատ քաղաքական ուժերի պահվածքը՝ քննելով , թե հանրայնորեն նրանց գործողությունները որքանո՞վ են նպաստել երկրում համավարակի կանխարգելմանը և որքանո՞վ են նպատասել համավարակի տարածմանը: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Լուսավոր Հայաստան խմբակցության հնչեցրած մեղադրանքներին, որ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իմաստ կունենա որոշակի քննություն ծավալել հասկանալու համար, թե արդյոք որոշակի քաղաքական շրջանակներ կապ ունեն որոշակի կեղծ լուրերի տարածման հետ : Ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմական իրավիճակում, նույնիսկ ամենաժողովրդավար երկրներում, պատերազմի ժամանակ քայքայիչ գործողություն ծավալող անձիք և ուժերը արժանանում են համապատասխան գնահատականի: Եվ , որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի, արժանանալու են կոնկրետ վերաբերմունքի»,-ասաց վարչապետը:
Շարունակելով մեկնաբանել հարցը, թե որքանով է ձախողել Հայաստանի Կառավարությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում, Փաշինյանն ավելացրեց.
«Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը՝ ԱՄՆ-ն Ֆրանսիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան Գերմանիան Ռուսաստանը և աշխարհի բազմաթիվ զարգացած ու գերզարգացած երկրները: Եթե Հայաստանի հանրապետության կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն պարտվել է մարկությունն ու ընդհանրապես քաղաքակրթությունը»:
Փաշինյանի խոսքով՝քաղաքական ուժերը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում փորձում են վերածնվել:
«Արդյոք այսօր Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում ունի խնդիրներ, այո ունի, ճիշտ նույնքան, որքան ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ: Արդյոք որոշ քաղաքական ուժեր ունեն խնդիրներ կորոնավիրուսի ընթացիկ իրավիճակում, կան ուժեր ,որոնք ոչ միայն պրոբլեմ չունեն, այլև կյանքը նրանց համար դարձել է ավելի լուսավոր կամ ավելի բարգավաճ: Եվ նրանք այս վիրուսային իրավիճակում տեսնում են վերածնվելու հնարավորություն»,- ասաց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան