Աշխարհի ամենաթանկ ընկերությունները պատմական ռեկորդ են սահմանում
Apple-ն ու Microsoft-ը պատմության մեջ առաջին ընկերություններն են, որոնց կապիտալիզացիան գերազանցել է 1,5 տրիլիոն դոլարը։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, պատմական ռեկորդը սահմանվել է հունիսի 10-ին NASDAQ- ում վաճառքների ընթացքում։
Ամերիկյան տեխնոլոգիական հսկաները պահպանում են աշխարհի ամենաթանկ ընկերությունների կարգավիճակը և աճում, չնայած հիմնական ցուցանիշների անկմանը։
Barron’s-ը նշում է, որ նման աճը պայմանավորված է ներդրողների վստահությամբ` ԱՄՆ-ում կորոնավիրուսային համաճարակի և զանգվածային բողոքների ֆոնին: Միևնույն ժամանակ, նրանցից յուրաքանչյուրը շահել է իր բիզնեսի հիմնական յուրահատկությունների շնորհիվ:
Միևնույն ժամանակ, ֆինանսիստները կասկածանքով են վերաբերում ամերիկյան շուկաների աճին՝ կորոնավիրուսի համաճարակի, տնտեսության և հասարակության առջև ծառացած խնդիրների պատճառով: Նրանք խորհուրդ են տալիս վերանայել պորտֆելները։