COVID-19 տնտեսական ազդեցությունը կլինի «աննախադեպ և երկարատև», նախազգուշացնում է ՏՀԶԿ-ն
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) նախազգուշացնում է, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած տնտեսության և կենսամակարդակի նկատմամբ ցնցումը «աննախադեպ է և երկարատև հետևանքներ կունենա», քանի որ կանխատեսում է առնվազն 6 տոկոսի գլոբալ անկում: Այս մասին գրում է Euronews-ը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ Լորենս Բոոնն ասում է, որ կազմակերպության վերջին տնտեսական հեռանկարը «շատ սթափեցնող է»:
Նա դա բնութագրել է որպես «առավել անորոշ և դրամատիկ հեռանկար՝ OECD-ի ստեղծումից ի վեր»:
Կազմակերպությունը, որն իր անդամների մեջ ընդգրկում է հիմնականում հարուստ 37 երկրներ, ակնկալում է, որ այս տարի համաշխարհային տնտեսական արտադրանքը կնվազի 6 տոկոսով, եթե համաճարակը մնա «հսկողության տակ», և 7,6 տոկոսով կնվազի, եթե առաջիկա ամիսներին լինի նաև վարակի երկրորդ ալիքը։
«Երկու սցենարներում էլ համաշխարհային տնտեսության և կենսամակարդակի նկատմամբ ցնցումը բացարձակապես աննախադեպ է և այն կունենա երկարատև հետևանքներ», - ասել է Բոոնը՝ շեշտելով, որ OECD-ի բոլոր երկրները գտնվում են անկման մեջ, և դրանց մեծ մասում անկումը երկնիշ է: