
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 828 դեպք:
Ապաքինվել է ևս 4 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 694:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3230 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 285-ը: