Վիվա-ՄՏՍ. 1 րոպեն՝ 3 ՄԲ. դարձրեք ներցանցային րոպեները մեգաբայթեր
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Viva» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի:
Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ Ձեր սմարթֆոնից:
Հավելվածը հասանելի է «Play Store»-ում և «App Store»-ում:
Փոխանակման գինը՝ 200 դրամ:
Ծանոթություններ
• Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե:
• Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:
• Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:
• Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:
• Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար
Գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:
• Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ.Անժամկետ հասցե դարձած կացարանը մինչև տարեվերջ հիշողություն կդառնա
- Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են
- Վիվա-ՄՏՍ. Փլուզման եզրին գտնվող տանիքը կվերականգնվի
- Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ օգտվեք հիմա, վճարեք հետո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան