Առողջապահության նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին՝ օգնության խնդրանքով
«Հայաստանի առողջապահության նախարարության կողմից դիմում է ներկայացվել մեր միջազգային գործընկերներին՝ կոնորավիրուսի դեմ պայքարի տարբեր ոլորտներում համագործակցության, այդ թվում՝ աջակցության հարցերով»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հարցերին, թե որ կազմակերպություններին են դիմել, ի՞նչ արձագանք են ստացել, Նաղդալյանն ասաց՝ այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Հիշեցնենք, որ Լիտվիան ու Վրաստանն արդեն հայտարարել են Հայաստան բժիշկների ու փորձագետների խումբ գործուղելու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գիորգի Գախարիա
- Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան
- Արամ Սարգսյան. Հայաստանը պետք է դիմի տարբեր երկրների՝ մասնագիտական խմբեր այստեղ գործուղելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին