Արթուր Վանեցյան. Արգիշտի Քյարամյանի նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է
«Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է»,- «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա մանրամասնել է, մարդ, որը չունի կառավարման փորձ, ազգային անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ ու օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր իրավիճակներում։
«Իսկ Ազգային անվտանգությունը միայն տնտեսական հանցագործությունների ու կոռուպցիայի դեմ պայքարը չէ։ Այն ունի ավելի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են հետախուզությունը, հակահետախուզությունը։ Իսկ նման աշխատանք կատարելու համար պետք է ունենալ երկարամյա աշխատանքային փորձ»,- ասաց ծառայության նախկին ղեկավարը։
Անդրադառնալով քաղհասարակության այն հայտարարություններինն, թե ԱԱԾ ղեկավարի պաշտոնում ծառայությունում աշխատանքային փորձ չունեցողին նշանակելով, հնարավոր է ազատվել ռուսական ազդեցությունից, Վանեցյանն ասաց՝ համաձայն չէ նման պնդումներին։
«Ռուսական ազդեցություն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության վրա երբևիցե չի եղել, ես Ձեզ դա հստակ ասում եմ։ Կեղծ պնդումներ են որոշ շրջանակների կողմից։ Քաղհասարակություն ասելով պետք չէ նշել մեկ, երկու, երեք անձի, այդ մարդիկ ի սկզբանե տարբեր հիմնադրամներից, երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն իրակնացբելու համար։ Նրանցից ոմանք այսօր իշխանության մեջ են։
«ԱԱԾ-ն ռուսական ազդեցության տակ է» պնդումները կեղծ են, նման հայտարարություններ անելով որոշ մարդիկ կատարում են իրենց պատվիրատուների պատվերը»,- ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել
- Արթուր Վանեցյան. Կանգ առ, Նիկոլ
- Վանեցյանը՝ Փաշինյանին. Մի´ արա, պարզապես մի´ արա
- Արթուր Վանեցյան. Պետք է համախմբվենք մի օրակարգի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին