«Հրապարակ». Վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահի են սպասում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները չեն վերականգնվում․ կառավարական աղբյուրների փոխանցմամբ, գրեթե վերջնական որոշված է, որ Ավինյանը պետք է հեռանա՝ հարմար պահին են սպասում։ Դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունիսի վերջերին, երբ համավարակի տեմպը զգալիորեն թուլացած կլինի։
Քննարկվում է նրան փոխարինողի հարցը։ Իշխանական թիմը երկու բանակի է բաժանվել։ Մի մասը, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանը, հակված են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին վստահել փոխվարչապետի պաշտոնը։ Արդյունքում մի կրակոցով 2 հարց կլուծվի. ԿԳՄՍ նախարարությունը կփրկվի ոլորտին չտիրապետող նախարարից և իր կողքին կունենա վստահելի մարդ։ Սակայն թե այդ մարդն ինչպես պետք է գլուխ հանի փոխվարչապետի պարտականություններից, եթե ոլորտային հարցերից գլուխ չի հանել, պարզ չէ։
Իշխանական թիմի մյուս հատվածն այդ պաշտոնում տեսնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, ով տնտեսական ոլորտը կառավարելու որոշակի փորձ ունի։ Արայիկ Հարությունյանի նշանակվելու դեպքում ԿԳՄՍ նախարար կնշանակվի կա՛մ Մխիթար Հայրապետյանը, կա՛մ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ Պետրոս Ղազարյանի կինը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան