Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնել Հայաստան-Արցախ նոր մայրուղու կառուցման վերաբերյալ
Եվրոպական խորհրդարանում Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-ԵՄ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի մշատական զեկուցող Տրայան Բասեսկուն և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ առաջիկայում կմեկնարկեն Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող երրորդ մայրուղու շինարարությունը, որի մասին հայտարարվել էր նախորդ տարի։
«Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը կապելու է Կապանը՝ Հայաստանում, Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Կուբաթլուի և Ջաբրայիլի շրջաններով, որոնք նույնպես օկուպացված են:
Որպես սկզբունք, մենք աջակցում ենք այն ծրագրերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, փոխկապակցվածությանը և մարդկանց միջև շփումներին Արևելյան հարևանության տարածքում:
Այսինքն, այս մայրուղու կառուցման մասին որոշումն ընդունվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմիններ համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ: Բացի այդ, դա կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից շրջանների ապօրինի օկուպացիան։
Հետևաբար, մենք շատ մտահոգված ենք այս նախաձեռնությամբ, քանի որ այն չի օգնում վստահության, խաղաղության և հաշտեցման պայմանների ստեղծմանը։
Մենք կրկին վերահաստատում ենք մեր անկոտրում աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և դրանց 2009 թվականի հիմնական սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողություն ունենա, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ բարեխղճորեն ուժեղացնել իրենց հանձնառությունը բանակցություններին և հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի սահմանների շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։