«Փաստ». Առաջիկայում փոփոխությունների նոր ալիք է սպասվում
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ՀՀ ուժային բլոկում լուրջ վերադասավորումներ տեղի ունենում. իրար հետևից աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ինչպես նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Դրան նախորդել էր նաև ՊԵԿ նախագահի հրաժարականը: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ տեղի ունեցածը դեռևս սկզբնախաղն է, քանի որ առաջիկայում փոփոխությունների նոր ալիք է սպասվում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. նախ՝ հնարավորինս ազատվել բոլոր հին կադրերից, որոնք ներառված են պետական համակարգում, երկրորդ՝ փոխել նաև իր հետ «քայլած» այն պաշտոնյաներին, որոնք արդեն իր վստահությունը չեն վայելում։ Իսկ այդպիսիք քիչ չեն:
Ընդ որում, իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան թե՛ բարձրաստիճան ու բավականին առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչներ, թե՛, այսպես կոչված, երկրորդ էշելոնում գտնվողներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան