«Թովմասյան» հիմադրամը Գյումրու ինֆեկցիոնին տրամադրել է իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր
«Թովմասյան» բարեգործական հիմադրամը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին տրամադրել է Ռոշ ֆիրմայի Cobas E 411 իմունոֆերմենտային ախտորոշիչ սարք և պացիենտ մոնիտոր։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է հիմնադրամի ներկայացուցիչներին, ողջունել և շնորհակալություն հայտնել այսօրինակ օգտակար նախաձեռնության համար․ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Թովմասյան» հիմնադրամին համավարակի հետ պայքարում մեր մարզին աջակցելու համար։ Այս փուլում նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանզի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատանքի արդյունավետության բարձրացման առումով այս ախտորոշիչ սարքավորումն իսկապես մեծ կարևորություն կունենա»։
Ախտորոշիչ սարքը հնարավորություն է տալիս իմունոլոգիական հետազոտություններ անցկացնել տարբեր վարակների, այդ թվում՝ կորոնավիրուսային վարակի նկատմամբ։
«Թովմասյան» բարեգործական հիմադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն էլ ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համավարակի դեմ պայքարում աջակցություն տրամադրելու համար և շնորհակալություն հայտնել Տիգրան Պետրոսյանին համագործակցության համար։
Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ արդեն մոնտաժվել է ախտորոշիչ սարքավորումը, առաջիկա օրերին այն կգործարկվի լիարժեքորեն։
Հարակից հրապարակումներ`
- «Թովմասյան» հիմնադրամը ձեռք կբերի բժշկական սարքավորումներ՝ COVID-19 դեմ պայքարին աջակցելու համար
- 10.000 թեստ Պաշտպանության Նախարարությանը Թովմասյան Հիմնադրամից առաջիկա զորակոչի համար
- Երգել՝ հանուն կյանքեր փրկելու. «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամի» աննախադեպ նախագիծը
- «ԹՈՎՄԱՍՅԱՆ» հիմնադրամն աշխարհում առաջին անգամ կազմակերպում է համահայկական աննախադեպ առցանց բարեգործական համերգ
- Երևանում մեկնարկեց միջազգային ֆոտոֆեստիվալը՝ «Թովմասյան բարեգործական հիմնադրամի» աջակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան