ԱԱՀ-ի և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի բարեփոխում մեր օրակարգում կա. փոխվարչապետ
«Սահմանին գազի գինը ո՞նց է որոշվելու՝ ԵԱՏՄ շրջանակո՞ւմ, թե՞ երկու պետությունների կողմից պայմանավորվածությամբ»,- խորհրդարանում հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Պատասախանելով հարցին՝ փոխվարչապետն ասաց, որ սահմանին գազի գնի վրա մեծ ազդեցություն ունի մատակարարման և տարանցման արժեքը։
«Եվ եթե այդ խնդրի շուրջ ԵԱՏՄ-ում մենք կարողանանք գալ միասնական ստանդարտի, ապա երկկողմ պայմանավորվածության անհրաժեշտություն էլի կլինի, բայց փոքր չափով։ Եվ ցանկալին այն է, որ երկկողմ հարաբերություններում քննարկվեն մինիմում հարցեր, այսինքն՝ ոչ թե գնագոյացման բոլոր բաղադրիչների հարցը, այլ մի երկու հարց, օրինակ՝ արժի՞ Վրաստանով տարանցումը, թե՞ ոչ։ Որովհետև ԵԱՏՄ կանոններով գազը մի օր դառնալու է բորսայական ապրանք, և եթե մատակարարաման տարիֆն էլ որոշված լինի, այդտեղ մնալու է երկկողմ պայմանավորվածություն՝ շատ փոքր բաղադրիչի շուրջ, իսկ հիմա այդ պայմանավորվածությունը բոլոր բաղադիչների շուրջ է»,- մեկնաբանեց փոխվարչապետը։
Այնուամենայնիվ, Մ. Գրիգորյանը վստահեցրեց, որ ՌԴ-ն պնդում է՝ ՀՀ-ին գազը տրամադրվում է հատուկ գնով։
Մ. Մելքումյանը նշեց նաև՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին ԵԱՏՄ-ն որոշեց երրորդ երկրներից պարենի և դեղորայքի ներկրման համար մաքսատուրք չգանձել։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ այդ դեպքում արդյո՞ք պետք չէ ՀՀ սահմանում ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) հասցնել այն մակարդակին, որը տարածվում է ԵԱՏՄ-ից ներկրված ապրանքների վրա։
Ի պատասխան՝ Մ. Գրիգորյանն ասաց, որ այսօր, ըստ էության, պարենի մի զգալի չափ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար ազատվել է մաքսատուրքից։
«Ձեր հարցը մեր քննարկումների օրակարգում կա՝ շահութահարկի կանխավճարների հետ զուգահեռ։ Ես հիմա լիազորված չեմ որևէ վերջնական հայտարարտություն անելու, բայց ԱԱՀ-ի և շահութահարկի կանխավճարների մեխանիզմի բարեփոխում մեր օրակարգում կա»,- նշեց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին