ԱՄՆ առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ
2020թ․ առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանը ԱՄՆ 165-րդ առևտրային գործընկերն է՝ $28.37 միլիոն ընդհանուր առևտրի ծավալով։ Դա 16․94%-ով ավելի ցածր ցուցանիշ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի կտրվածքով Հայաստանը ԱՄՆ 167-րդ առևտրային գործընկերն էր։
ԱՄՆ-ից արտահանումները դեպի Հայաստան կազմում են $8.01 միլիոն, իսկ Հայաստանից ԱՄՆ ներկրումները $20.36 միլիոն։ ԱՄՆ-ի առևտրային պակասորդը Հայաստանի հետ կազմում է $12.35 միլիոն։ Ամերիկայից արտահանումները Հայաստան նվազել են 64.06%-ով, մինչդեռ Հայաստանից ԱՄՆ ներկրումները՝ աճել 71.56%-ով։ Այս թվերը ներկայացնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։
ԱՄՆ-ից Հայաստան արտահանումները՝
1․ Ադամանդ- $1․65 միլիոն
2․ Վինիլային քլորիդի պոլիմերներ- $412․335
3․ Վերադարձված արտահանումներ- $410,267
4․ Մարդատար ավտոմեքենաներ- $406,930
5․ Ծանր տեխնիկայի մասեր- $369,086
6․ Բջջային հեռախոսներ և դրա հետ կապված սարքավորումներ- $304,834
7․ Ոսկի- $300․000
8․ Ռետինե անվադողեր- $291,648
9․ Զարդեր, մասեր- $244,450
10․ Բժշկական սարքավորումներ- $204,728
Հայաստանից ԱՄՆ ներկրումները
1․ Ալյումինե թիթեղներ 0․2մմ հաստությամբ- $11.6 միլիոն
2․ Զարդեր, մասեր- $1.41 միլիոն
3․ Ադամանդ- $1.36 միլիոն
4․ Ռոմ, ջին, օղի, այլ խմիչքներ- $733,063
5․ Տղամարդկանց կամ տղաների վերարկուներ- $603,435
6․ Գինի- $551,921
7․ Սառնարաններ, սառցարաններ- $530․001
8․ Կանանց կամ աղջիկների վերարկուներ- $508,573
9․ Վերադարձված արատահանումների ավելացված արժեք- $341,312
10․ Ցածր արժեքային ներմուծման գնահատումները- $301,666
Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի առևտուրը 2020թ․ առաջին 4 ամիսների ընթացքում հասել է $82․51 միլիոնի՝ 35․41%-ով ավելի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ԱՄՆ արտահանումներն Ադրբեջան ավելացել են 28․56%-ով՝ կազմելով $65․92 միլիոն, մինչդեռ Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները աճել են 71․69%-ով և կազմել $16․6 միլիոն։ Ադրբեջանի հետ ԱՄՆ ավելցուկը կազմել է $49․32 միլիոն։
Հունվար-ապրիլ ամիսների տվյալներով, Ադրբեջանն ԱՄՆ-ի 131-րդ առևտրային գործընկերն է։
Նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Ադրբեջանը 126-րդն էր։
ԱՄՆ-ից Ադրբեջան արտահանումները
1.Քաղաքացիական ինքնաթիռներ, պահեստամասեր- $15․72 միլիոն
2. Ծանր տեխնիկայի մասեր- $7․44 միլիոն
3. Կապակցող նյութեր կաղապարի համար, քիմիական ապրանքներ- $3․11 միլիոն
4. Դիզելային շարժիչներ- $3 միլիոն
5. Զանազան մեքենաներ, մասեր- $2․91 միլիոն
6. Ճեպազդիչ փոխարկիչներ, օդի զտիչներ, յուղի զտիչներ և այլն- $2.5 միլիոն
7. Փականներ, ծորակներ խողովակների և ցիստերների համար- $2.38 միլիոն
8. Պլաստմասսայից խողովակներ, փողրակներ և արմատուրա- $2․25 միլիոն
9. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ- $2.01 միլիոն
10. Մարդատար մեքենաներ- $1.72 միլիոն
Ադրբեջանից ԱՄՆ ներկրումները
1. Վերադարձված արատահանումների ավելացված արժեք- $12․15 միլիոն
2. Ալյումինե թիթեղներ >0․2մմ հաստությամբ- $2․77 միլիոն
3. Էլեկտրական բռնկման սարքավորումներ- $532,774
4. Կենդանիների կերակրման պատրաստուկներ- $188,130
5. Կահույք, մասեր- $178,325
6. Էներգետիկ մատակարարումներ, տրանսֆորմատորներ- $167,582
7. Մրգային և բանջարեղենային հյութեր, չհարստացված - $140,637
8. Հնարժեք իրեր- $90,598
9. Չմշակված ծխախոտ- $87,809
10. Բժշկական սարքավորումներ- $80,012
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան