Արսեն Թորոսյան. Ներողություն եմ խնդրում որոշ սխալների համար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն երեկ ուղիղ եթերում անկեղծացել էր, խոստովանեց՝ կամա, թե ակամա սխալներ են եղել, ներողություն խնդրեց դրանց համար։
Նա նշեց, որ աշխարհը պատած հիվանդությունը նոր է, բազմաթիվ հարցեր կան, որ մինչ օրս պարզ չեն։
«Սկսած այն հարցից, թե մեկ հիվանդը քանի՞ մարդու կարող է վարակել, նորմալ պայմաններում, դիմակն օգնո՞ւմ է, թե՞ չի օգնում, ասիմպտոմ հիվանդները վարակը տարածո՞ւմ են, թե՞ ոչ, ինչքա՞ն է տևում ինկուբացիոն շրջանը, ի՞նչ դեղեր են ազդում հիվանդության բուժման վրա, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վարակի տարածման վրա, առավել շատ ինչի՞ անհրաժեշտություն է լինելու՝ թոքերի արհեստական սարքերի, թե...»,- հարցերի շարանքը թվարկեց Արսեն Թորոսյանը՝ նկատելով, որ անորոշությունների պատճառով են որոշումներն ուշ կայացրել։
Նրա խոսքով, իրենք ազնիվ ու անկեղծ են եղել։
«Մենք առնվազն այն պահին երբ հայտարարություն ենք արել, չենք խաբել թվերի մեջ, պատճառների մեջ, չենք կեղծել, և չենք պատրաստվում դա անել, համարում եմ, որ դա մեր ուժեղ կողմերից մեկն է, ասել ամեն ինչ։ Ազնվությունն ու անկեղծությունը միշտ եղել են ու լինելու են»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին