Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվում է
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ
- Արցախում կորոնավիրուսով հիվանդ 2 պացիենտի վիճակը ծանր է
- Արցախում 5 քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին