Բեյոնսեն ու Disney-ը 100 միլիոն դոլարանոց պայմանագիր կկնքեն
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն և Disney ընկերությունը նախատեսում են ստորագրել 100 միլիոն դոլարանոց պայմանագիր։ Բանակցություններն արդեն եզրափակիչ փուլում են։
Գործարքի պայմանների համաձայն, Բեյոնսեն աշխատելու է Disney-ի երեք ժապավենների երաժշտության վրա։
news.ru կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ մասնավորապես, երգչուհին երաժաշտություն է ձայնագրելու «Սև հովազ»-ի համար, որի թողարկումը սպասվում է 2022 թվականին։
Ըստ պայմանագրի, Բեյոնսեն նույնպես կրկնօրինակելու է մի քանի վավերագրական ֆիլմերում, որոնք ներկայացվելու են Disney+ ստրիմինգային ծառայությունով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա